Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է «Նոր ալիք» մրցույթի կազմակերպումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է մասնակցել «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթին, որն արդեն տասը տարի է լատվիացի երաժիշտը կազմակերպում է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ միասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «Կոմսոմոլսկայապրավդան», Յուրմալայում անցկացվող ամենամյամրցույթին մասնակելուց Պաուլսի հրաժարվելու պատճառը պայմանավորված էր առաջին հերթին «Նոր ալիք»-ի ձեւաչափում անհրաժեշտ փոփոխությունների բացակայությամբ:

««Նոր ալիք»-ում շատ բան է պետք փոխել, անհրաժեշտ են նոր գաղափարներ: Մրցույթի անցկացման սկզբունքը ժամանակի ընթացքում պետք է փոփոխվի: Իմ մասնակցությունը մրցույթին արդեն ոչ մի դեր չի խաղում: Մենք տասը տարի շարունակ պտտեցնում ենք նույն բանը, ինչի համար էլ քննադատվում ենք»,- պարզաբանել է Պաուլսը:Նա նաեւ ասել է, որ ցանկություն չունի «Նոր ալիք»-ին նման մեկ այլ մրցույթ կազմակերպելու:

«Հաջողությունը մեծապես պայմանավորված է կատարողներից: Եթե հայտնվեն տաղանդավոր մարդիկ, ապա կհայտնվի նաեւ նոր պատմություն: Ռուսաստանում կան շատ լավ երաժիշտներ, երգիչներ, ովքեր մասնագիտական առաջմղման կարիք ունեն, բայց, ցավոք, երիտասարդների հետ հաճախ չեն ցանկանում աշխատել, քանի որ մրցույթ-փառատոնների կազմակերպիչներին պետք են արդեն պատրաստի աստղեր»,- ասել է կոմպոզիտորը: Նա նաեւ հերքել է իր եւ Իգոր Կրուտոյի միջեւ եղած տարաձայնությունների մասին շրջանառվող լուրը` որակելով այն որպես դեղին մամուլի կողմից տարածած կեղծ լուրեր:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ