Շոու բիզնես

Կոնստանտին Մելաձեյին ութ տարվա ազատազրկում է սպառնում

1 րոպեի ընթերցում

Կոնստանտին Մելաձեյին ութ տարվա ազատազրկում է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երգահան Կոնստանտին Մելաձեն Ուկրաինայի Կիեւ-Օբուխով մայրուղում դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 17։50-ին, մահացու ելքով վրաերթի է ենթարկել 30-ամյա մի կնոջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով glavred.info կայքը, մինչ բժիշկների ժամանումըկինը մահացել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրում:

Մելաձեն իր Lexus մակնիշի մեքենայով կնոջը վրաերթի է ենթարկել կանգառներից մեկի հարևանությամբ:Հարուցվել է քրեական գործ։ Պարզվել է, որ երգահանը եղել է սթափ վիճակում։Ուկրաինայի քրեական օրենսգրքի 286 հոդվածի համաձայն` Մելաձեյին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում