Հասարակական

Վարդերես Սամուրղաշեւը ստացել է ՀՀ քաղաքացիություն

2 րոպեի ընթերցում

Վարդերես Սամուրղաշեւը ստացել է ՀՀ քաղաքացիություն

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի հայտնի մարզիկ, հունահռոմեական ըմբշամարտ մարզաձեւում օլիմպիական խաղերի հաղթող, Ռոստովի սպորտային պայքարի ֆեդերացիայի նախագահ, հայ համայնքի ներկայացուցիչ Վարդերես Սամուրղաշեւը ստացել է նոր քաղաքացիություն` դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանահայերի «Երկրամաս» թերթը, հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը, անցկացվել է ՌԴ-ում ՀՀ հյուպատոսությունում: Նախագահական հրամանը փոխանցել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:

«Ես ծնվել եւ մեծացել եմ Դոնի Ռոստովում, սակայն եւ հայ եմ, եւ դրանով ամեն ինչ ասված է»,-հայտարարել էՎարդերես Սամուրղաշեւը:

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով` 2000 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2004 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեպիոն և Եվրոպայի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշՎարդերես Սամուրղաշևը(Ռուսաստան) այս տարի պարգևատրվել է նախարարության ոսկե մեդալով:

Մեդալն անվանի մարզիկին հանձնվել է նրա ծննդյան 33-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ընթացում՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության սերտացման գործում ունեցած մեծ ներդրման համար: Վերջերս Սամուրղաշևը հայտարարել էր մարզական կարիերայի ավարտի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում