Շոու բիզնես

Compass band-ը ամանորյա գալա-համերգ է ունեցել

2 րոպեի ընթերցում

Compass band-ը ամանորյա գալա-համերգ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթում Հայաստանը ներկայացրած եւ երրորդ տեղը գրաված Compass band-ը դեկտեմբերի 27-ին մասնակցեց Չեխովի անվան թիվ 55 դպրոցի ամանորյա գալա-համերգին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում հնչել է խմբի ամբողջ երգացանկը:

«Բացի Sweetie baby երգից` տղաները կատարեցին եւս երեք երգ The Beatles-ի երգացանկից: Նրանք շատ բարձր տրամադրություն ունեն, դպրոցի բոլոր աղջիկները երկրպագում են տղաներին»,- ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով` խումբն այս ընթացքում բաց չի թողել եւ ոչ մի տոնական միջոցառում, մասնակցել է մի շարք տոնական միջոցառումների, հեռուստատեսային նախագծերի:

«Խմբի տղաների համար հիմա շատ կարեւոր է աշխատելը. առաջիկայի համար շատ անելիքներ, ծրագրեր կան»,- ընդգծեց պրոդյուսերը: Նաեւ հավելեց, որ Compass band-ը կշարունակի ստեղծագործել ռոք ոճում եւ կմտածի նորանոր եղանակներ` հանդիսատեսին զարմացնելու համար:

Հունվարի 15 եւ 16-ին Երգի պետական թատրոնում տեղի կունենան Compass band-ի եւ Պետրոսյանի մյուս սաների մասնակությամբ համերգներ:

Compass band խումբը ստեղծվել է 2011 թվականի նոյեմբերի 24-ին`մեկամյա գործունեության ընթացքում հանդես գալով բազմաթիվ համերգներով: Խմբի չորս անդամները` Դավիթ Պարոնիկյանը, Արշավիր Գրիգորյանը, Արամ Ծատուրյանը եւ Աբրահամ Ազնաուրյանը, լսում եւ նվագում են ռոքային երաժշտություն: Նախընտրում են լսել Led Zeppelin, Pink Floyd, Deep Purple, The Beatles: Տղաները սովորում են Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:

The Beatles անգլիական ռոք խմբի հանդեպ սերն ակնհայտ էր նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում տղաների ոճից, որը անտարբեր չթողեց եվրոպացի հանդիսատեսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում