Ստեփան Գրիգորյանը կողմ է Հայաստանի կոմպլեմենտար համագործակցությանը Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ
1 րոպեի ընթերցում
![Ստեփան Գրիգորյանը կողմ է Հայաստանի կոմպլեմենտար համագործակցությանը Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/12/703775.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում, իսկ Եվրամիության հետ` մշակութային և տեխնոլոգիական հարցերում: Այդ մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ռուսաստանի ռումբերն են լավը, իսկ Եվրոպայում` ուտելիքը, ապրելաձևը, մշակույթն ու տեխնոլոգաները»,- կարճ մեկնաբանեց քաղաքագետը: Նա նշեց, որ Հայաստանն այսօր էլ հաջողությամբ վարում է կոմպլեմենտար քաղաքականություն՝ համագործակցելով օրինակ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի և այլ ազդեցիկ կառույցների հետ, իսկ ՆԱՏՕ-ի փորձի և տեխնոլոգիաների օգտագործումը կարեւոր է Հայաստանի համար:
Քաղաքագետը նշեց, որ մեկ այլ միջազգային կառույցի` Մաքսային միությանն անդամակցելու հետաքրքրություն Հայաստանը չունի՝ միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: «Մաքսային միության հետաքրքրությունը մեզ համար այս դեպքում զրո է», - ընդգծեց Գրիգորյանը: