Կարծիքներ

Իսկանդարյանը Հանրապետական կուսակցության թեկնածուին լուրջ մրցակից չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Իսկանդարյանը Հանրապետական կուսակցության թեկնածուին լուրջ մրցակից չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք`փետրվարի 18-ինախագահական ընտրությունների արդյունքներն արդեն անկհայտ կարելի է համարել, քանի որ Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն լուրջ մրցակից չունի: Նման կարծիք հայտնեցքաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանըդեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Քաղաքական դաշտում չեմ տեսնում ինչ-որ իրական թեկնածուներ, ովքեր կարող են լուրջ մրցակից լինել հանրապետականներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Իսկանդարյանի խոսքով` Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բոլոր նշանակալի քաղաքական ուժերը ներկայացված են խորհրդարանում, եւ դա կլինի պատճառ, որ ընտրություններում ուժերի հիմնական ակտիվությունը կծավալվի ԱԺ-ում, ապա` մամուլում:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը Իսկանդարյանը նշեց, որ այն «հավասարակշռված է, ռեակտիվ և զգուշավոր»: Քաղաքագետը մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հարցում «ստատուս քվո»-ի փոփոխություն չի տեսնում: Իսկանդարյանը նշեց, որ Եվրամիության և Եվրասիական միության շուրջ ծավալվող խոսակցությունները տարբեր հարթություններում են, քանի որ ԵՄ-ն արդեն ձևավորված կառույց է, իսկ Եվրասիական միությունը՝ դեռ նախագիծ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում