Հասարակական

Հրանուշ Հակոբյանը ցանկանում է, որ գալիք նախագահական ընտրությունները որակապես նոր լինեն

2 րոպեի ընթերցում

Հրանուշ Հակոբյանը ցանկանում է, որ գալիք նախագահական ընտրությունները որակապես նոր լինեն

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում է, որ 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները որակապես տարբերվեն նախորդներից: «Անչափ կարեւոր է, որ երկրի ղեկավարին ընդունելիս` իմանան` ժողովուրդը նրա մեջքին կանգնած է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը:

Նա նկատեց, որ նախարարության թիվ մեկ գործառույթն այս դեպքում իր աշխատանքը ճիշտ կատարելն է, հանրապետության նախագահի կողմից իրենց առջեւ դրված գերակա խնդիրները, որոնց թվում` հայրենաճանաչությանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ սիրիահայերին օժանդակումն ու նրանց հետ աշխատանքի համակարգումը, ինչպես հարկն է, հավուր պատշաճի կատարելը: «Եթե մենք սա կատարում ենք իբրեւ նախագահի թիմի ներկայացուցիչներ, ապա դրանով իսկ մենք օգնում ենք, որ քաղաքական գործընթացները սահուն ընթանան»,- ասաց նախարարը:

Նա նկատեց, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարողացավ 2008-ին կանգնեցնել երկրի վայրէջքը, ինչը մեծ եւ դրական նշանակութուն ունի: Հակոբյանի համոզմամբ` երկրի ղեկավարի ընտրությունը պարզապես մեկ մարդու ընտրություն չէ, այլ ողջ ազգի, պետության առաջընթացի ընտրություն, որ կարեւոր է միջազգային հարթակում հավասարը հավասարի հետ խոսելու համար: Նախարարի համոզմամբ` մեր ապագան ժողովրդավարության խորացումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում