Երեւանում կբացվի «Հայկական ջազի աստղերի պուրակ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում`Տերյան74 հասցեում,դեկտեմբերի 23-ինկբացվի«Հայկական ջազի աստղերի Պուրակ»: Նույն օրը տեղի կունենա նաեւ Yans Club երաժշտական ակումբի պաշտոնական բացումը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ Ռազմիկ Ճրագյանը`պուրակի բացման գաղափարը մի շարք կազմակերպությունների է պատկանում:

«Աստղերի պուրակ»-ում կտեղակայվեն աստղեր, որոնք կկրեն ջազային կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադիր եւ երկար տարիներ այն գլխավորած Արտեմի Այվազյանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար (1956-ից 90-ականների սկիզբը) Կոնստանտին Օրբելյանի անունները:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ բացվելիք Yans Club-ը բարձր մակարդակի,ջազայիննոր ակումբ է լինելու` երաժշտական սրահ (մյուզիք-հոլլ)` հագեցած ամենաժամանակակից ակուստիկ սարքավորումներով եւ երաժշտական գործիքներով, այդ թվում` վերջին մոդելի Steinway&Sons ռոյալով:

Ակումբի բեմում ելույթ կունենան արտասահմանյան եւ հայրենական լավագույն ջազային կատարողները եւ կոլեկտիվները, ինչպես նաեւ այլ ժանրերի կատարողներ` սկսած էստրադայինից մինչև դասական:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանի մշակույթի եւ գործարար աշխարհի բազմաթիվ գործիչներ:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան