Շոու բիզնես

Տասը երկիր հրաժարվել է «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին մասնակցությունից

1 րոպեի ընթերցում

Տասը երկիր հրաժարվել է «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին մասնակցությունից

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական խնդիրների պատճառով մի քանի երկրներ հրաժարվել են «Եվրատեսիլ» հեղնիակավոր երգի մրցույթին իրենց մասնակցության իրավունքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով MIGnews-ը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը եւ Սլովակիան չեն մասնակցի հերթական մրցույթին: Նույն խնդիրների պատճառով մրցույթին մասնակցելուց պատրաստվում են հրաժարվել Կիպրոսը եւ Հունաստանը:

Թուրքիան եւս բոյկոտել է մրցույթը, սակայն այս դեպքում պատճառը ֆինանսական խնդիրները չեն: Անկարան դժգոհ է ժյուրիի հետ համակցված քվեարկության վրա հեռուստադիտողների ազդեցության նվազման հանգամանքից: Թուրքերը դժգոհ են նաեւ այն փաստից, որ մրցույթի հիմնադիր եւ գլխավոր հովանավոր երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Իսպանիան, միանգամից եզրափակիչ փուլում են հայտնվում:

«Եվրատեսիլ 2013»-ը կկայանա Շվեդիայի Մալմե քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում