Շոու բիզնես

Մայքլ Ջեքսոնի ձեռնոցն աճուրդում վաճառվել է 200 հազար ԱՄՆ դոլարով

1 րոպեի ընթերցում

 Մայքլ Ջեքսոնի ձեռնոցն աճուրդում վաճառվել է 200 հազար ԱՄՆ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայքլ Ջեքսոնի Swarovski քարերով զարդարված սեւ ձեռնոցը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 200 հազար ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, ձեռնոցը, որ զույգ չունի, Ջեքսոնը կրել էր 1984 թվականին Ամերիկյան երաժշտական մրցանակաբախշության ժամանակ: Այդ ժամանակ փոփ արքան պարգեւատրվել էր իր ամենահայտնի` Thriller ալբոմի համար: Երբ նրան հարցրել են, թե ինչո՞ւ է մեկ ձեռնոցով, նա պատասխանել է, որ մեկ ձեռնոցը հզոր է երկուսից:

Բարեգործական արարողություններից մեկի ժամանակ Ջեքսոնն իր ձեռնոցն անձամբ նվիրել էր անբուժելի հիվանդությամբ տառապող երեխաներից մեկին:

Տեղեկություններ չեն հաղորդվում, թե ինչպես է ձեռնոցը հայտնվել Nate D. Sanders աճուրդի տան տրամադրության տակ:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին` 51 տարեկան հասակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում