Քաղաքականություն

Կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի ավարտին Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը:

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ, ապա պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկատվություն է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության և ստորագրման առաջարկվող փաստաթղթերի վերաբերյալ, որից հետո նիստի մասնակիցները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են միջազգային իրավիճակի միտումները, հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցներին, մինչև 2020թ. ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման համակարգի կատարելագործման հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահը հանդես է եկել ծավալուն ելույթով, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում