ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքականությունը կատակերգության վերածելն ու մանիպուլյացիաներով զբաղվելն անթույլատրելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եթե այսօր ընդդիմության ներկայացուցիչը համարում է, որ կարող է լինել ընտրության երկրորդ փուլ, ապա դրանով իսկ նա ընդունում է գործող Նախագահի` Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով` «հնգամյա աշխատանքի շնորհիվ ազատ խոսքը վերադարձել է մեր երկիր, իրենց քննադատողներին դավաճան չեն համարել եւ չեն զրկել ԱԺ-ում ձայնի իրավունքից»:
«Ներկայում ընդդիմադիր դաշտում խնդիրները շատ են:Իրենք երկու քարի արանքում են. առաջադրվելու դեպքում կստանան ձայների 7-10 տոկոս, չառաջադրվելու դեպքում նրանց քաղաքական կենսագրությանը վերջ կդրվի»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Վերջինիս համոզմամբ` այն, ինչ անում էր ՀԱԿ-ը 2008-ին` որպես հեգեմոնիկ ուժ, ներկայում կարող է անել «Ժառանգություն»-ը: «Սակայն չեմ կարծում, որ ընդդիմադիր մնացած ուժերը թույլ կտան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` հանգիստ «տիրանալ» ընդդիմադիր ընտրազանգվածին: Կարծում եմ` երկու ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկը` ՀԱԿ-ը կամ ՀՅԴ-ն, թեկնածու կառաջադրի»,- ասաց նա:
Շարմազանովը նկատեց, որ իրականությունը փաստում է`քաղաքական բոյկոտի ճանապարհով գնացածբոլոր քաղաքական ուժերիվարկանիշըվեց-յոթ ամսվա ընթացքում զրոյացել է: ՀՀԿ խոսնակի համոզմամբ` հասարակությունը չի սիրում քաղաքական իմպոտենցիա, այլ սիրում է նախաձեռնողականություն, օրակարգով առաջնորդում: