ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ռիհաննան 12 միլոն դոլարով առանձնատուն է գնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատունը 7 ննջարան ունի, 9 լոգարան, խոհանոց, ճաշասենյակ, խաղասենյակ եւ այլն: Առանձնատունն ունի նաեւ լողավազան եւ բար: Շքեղ տան միակ «թերությունն» այն է, որ ավտոտնակում կարող է տեղավորվել ընդամենը 4 ավտոմեքենա:
Առանձնատան լուսավորությունը, էլեկտրականությունը, դարպասները, ազդանշանային համակարգը, օդափոխիչները կառավարվում են հեռակառավարման վահանակով, այդպես երգչուհին լիովին վերահսկում է սեփական առանձնատունը: