Հարցազրույց

Նախարար Ռոստոմյանը հայկական սպորտի համար փայլուն ապագա է կանխատեսում

7 րոպեի ընթերցում

Նախարար Ռոստոմյանը հայկական սպորտի համար փայլուն ապագա է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին ընդառաջ իրենց կատարածի ու հետագա անելիքների մասին հաշվետվությունն են ներկայացնում բոլորը: «Արմենպրես»-ը ներկայացնում է տարեվերջյան իր ամփոփիչ հարցազրույցը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

-Տարին օլիմպիական էր. Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա ձեռքբերումները, եւ ո՞րն եք համարում այս տարվա բացթողումը:

-Անկախ բազմաթիվ շահարկումներից` ես մեր մասնակցությունը Լոնդոնի օլիմպիական խաղերին գնահատում եմ բավարար, անգամ որոշ մարզաձևերի մասով՝ շատ լավ: Իսկ տարվա մարզական ձեռքբերումները միայն օլիմպիական խաղերի մասնակցությամբ չէի ցանկանա սահմանափակել: Եկեք հիշենք մեր շախմատի հավաքականի փայլուն հաղթանակն համաշխարհային օլիմպիադայում: Կամ երիտասարդ բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սրանք բոլորն էլ մարզաշխարհի համար գնահատելի ու պարծանքի արժանի ձեռքբերումներ են: Ես հպարտանում եմ մեր մարզիկներով: Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա դրանց բացահայտման և լուծման ուղիների նախանշման համար նախարարությունում կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ ֆեդերացիաների հետ: Իմ աշխատանքային սկզբունքներից մեկն այն է, որ խնդիրների մասին խոսելուց բացի, անհրաժեշտ է գտնել դրանց վերացմանուղիները: Այնպես որ, պետք է համախմբվել, շտկել բոլոր բացթողումները` «Ռիո-2016»-ում լավագույնս ներկայանալու համար:

-Ինչպիսի՞ ծրագրեր եւ նպատակներ ունեք 2013 թվականի հետ կապված:

-Ես նախևառաջ մարզիկ եմ և, բանականաբար, բարձր եմ գնահատում մարզիկի ցանկացած ձեռքբերում` թե միջազգային, և թե հանրապետական առաջնություններում: Մեդալը մարդկությանը հայտնի, մարզիկի վաստակը գնահատող, թերևս միակ չափանիշն է: Բայց ես որպես ոլորտի ղեկավար, գտնում եմ, որ լավագույն մարզական արդյունք գրանցելու համար մենք պետք է օրնիբուն աշխատենք սպորտի մասսայականացման ուղղությամբ և առաջիկա ժամանակահատվածում աշխատելու ենք հենց այս ուղղությամբ: 2013 թվականը մեկնարկային կարող եմ համարել, հաջորդ`2014 թվականի համար` թե միջազգային, և թե հանրապետական առաջնություններում հաջող մրցելույթներ ապահովելու համար:

-Դուք ինքներդ բասկետբոլիստ եք, եւ այդ մարզաձեւը մեզանումայնքան էլ աչքի չի ընկնում իր զարգացման աստիճանով: Ի՞նչ ծրագրեր ունեք անելու այդ ուղղությամբ:

-Ես չեմ կիսում Ձեր կարծիքը: Նախ եկեք տարանջատենք բասկետբոլը` որպես մասսայական սպորտաձև, և որպես բարձրագույն սպորտ: Կարծում եմ, դուք էլ կհամաձայնեք, որ բասկետբոլը, որպես խաղաձև, շատ մեծ մասսայականություն ունի Հայաստանում: Այդ առումով այս մարզաձևում ոչ մի խնդիր չունենք: Ինչ վերաբերում է բարձր նվաճումներին, ապա պետք է ասեմ, որ Հայաստանի բասկետբոլի թե կանանց, և թե տղամարդկանց հավաքականները լավ ավանդույթներ ունեն, իսկ մենք ամեն ինչ անելու ենք մեր երկրում բասկետբոլի դպրոցի ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Այս առումով կարևորում եմ միջազգային փորձի ուսումնասիրումը և կիրառումը մեր մարզիկներ համար: Իսկ ավելի լավ արդյունքներ գրանցելու համար բավական երկար ճանապարհ ունենք անցնելու և դա երկար գործընթաց է:

-Հայաստանն արդեն բավականին փորձ է ձեռք բերել միջազգային մրցաշարերի անցկացման համար, վկան` 2009-ին եւ 2012-ին պատանիների եւ երիտասարդների աշխարհի բռնցքամարտի առաջնություններն են: Իսկ 2013-ին կլինի՞ այդպիսի մարզական տոն մարզասերների համար:

-Ձեր նշած երկու մրցաշարերն էլ, այո, մարզական տոներ էին մեր մարզասերների համար: Կարևորը, որ մենք նման մրցաշարերի կազմակերպման փորձ ձեռքբերելուց բացի, կարողանում ենք նաև մարզական լավ արդյունքներ գրանցել, վկան` երիտասարդական առաջնության աշխարհի չեմպիոն դարձած Նիկոլ Հարությունովն է: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ նշված առաջնությունների կազմակերպվածության վերաբերյալ իրենց գոհունակությունն են հայտնել մասնակից բոլոր երկրները, այդ թվում`Ադրբեջանի պատվիրակությունը: Սպորտն այն ոլորտն է, որ հնարավորություն է տալիս մեկ միջոցառման ընթացքում մեր հայրենիքը ներկայացնել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այնպես որ, հպարտ եմ, որ Հայաստանիբռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կարողացանք լավ միջոցառում կազմակերպել ոչ միայն մասնակիցների, այլ նաև բոլոր մարզասերների համար:

-Ինչպիսի՞ն եք տեսնում հայկական սպորտի ապագան:

-Շատ լավ, փայլուն ապագա եմ կանխատեսում հայկական սպորտի համար: Սա, իհարկե, ընդհանուր բառերով, բայց պետք է շեշտեմ, որ հայ մարզիկներն ավանդաբար փայլել են ոչ միայն մենապայքարային մարզաձևերում, այլև թիմային կազմով: Ասածիս ապացույցն, իհարկե, Հայաստանի շախմատիհավաքականի փայլուն ելույթն էր, որը հերթական անգամ ապահովեց համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Այնպես որ հայկական սպորտը ոչ միայն պահպանելու է ունեցած լավագույն ավանդույթները, այլ նաև կրկնապատկելու և բազմապատկելու է դրանք:

-Մոտենում են Ամանորի տոները. ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Նոր Տարին եւ ո՞ւմ հետ:

-Ես Ամանորը համարում եմ ընտանեկան տոն և պատրաստվում եմ այն ավանդաբար նշել նեղ ընտանեկանշրջապատում՝ ընտանիքիս անդամների հետ:

րեխա ժամանակարդյո՞քհավատացել եքՁմեռ պապիկի գոյությանը: Այդ տարիներին ստացած նվերներից, ո՞րն է անմոռանալի եղելՁեզ համար:

-Մանուկ հասակում, ինչպես ցանկացած երեխա, ես էլ, իհարկե, հավատացել եմ ամեն տեսակի հրաշքների, այդ թվում` նաև Ձմեռ Պապիկի գոյությանը: Իսկ որևէ նվեր այս պահին առանձնացնել չեմ կարող: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ ինձ համար միշտ ավելի շատ գնահատելի են եղել մարդկային ջերմ ու անկեղծ հարաբերությունները: Այնպես որ անկեղծ շնորհավորական մեկ խոսքն անգամ կարող է ինձ համար ամենահիշարժան, թանկարժեք ու անմոռանալի նվեր լինել:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում