Քաղաքագետները ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացումը Հայաստանի համար դրական են գնահատում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը կհեշտացնի միջանձնային շփումները և մեծ նպաստ կբերի եվրաինտեգրման գործընթացին ու նրա իրական դրսևորումներին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ արգելված պտուղը ավելի քաղցր է թվում և շատ դեպքերում աշխատում է հակառակ վեկտորով: «Եթե մարդ ունենում է հնարավորություն, այլ ոչ տեխնիկական արգելքներ` գնալու, իր աչքով տեսնելու և հասկանալու, ապա նա շատ ավելի է արժեւորում իր ունեցածը՝ երկիրը, աշխատատեղը, ընտանիքը, արժեքներն ու ավանդույթները, քան այն պարագայում, երբ նրա մոտ ինչ-որ բան արհեստականորեն փակվում և դառնում է արգելված պտուղի խնդիր»,- ընդգծեց Բեքարյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան միայն դրականն է փորձում տեսնել համաձայնագրի ստորագրման մեջ, մասնավորապես` բիզնես որորտի զարգացման և կրթական համակարգի ավելի բարելավման հետ կապված: «Եթե մասնագետների փորձի փոխանակման, վերապատրաստման հնարավորությունը դյուրացվում է, ապա դա առաջին հերթին կծառայեցվիմեր քաղաքացիներին»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով վիզայի դյուրացման հնարավոր ազդեցությանն արտագաղթի աճի վրա` քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ վիզայի ռեժիմը չէ, որ պետք է կանխի կամ խանգարի արտագաղթի տեմպերին: «Այդ հարցը լուծելու համար պետք է աշխատանքները հենց երկրի ներսում իրականացվեն, և այդ համաձայնագիրը գլոբալ առումով չի ազդի արտագաղթի տեմպերի վրա»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Եվրամիությունն ու Հայաստանը դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրել են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը: Համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների եւ այլոց համար:

Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Հայերեն English

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ