Շոու բիզնես

Նաոմի Քեմբլը դատի է տվել The Daily Telegraph թերթին

1 րոպեի ընթերցում

Նաոմի Քեմբլը դատի է տվել The Daily Telegraph թերթին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ սուպերմոդել Նաոմի Քեմբլը դատի է տվել բրիտանական The Daily Telegraph թերթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, թերթը հայտնել էր, որ մոդելը նախատեսում է պոլո մրցաշար անցկացնել փղերի հետ: Մինչդեռ Քեմբլը հերքել էր այդ տեղեկությունը, որից հետո հոդվածն հանվել էր թերթի կայքից:

Հոդվածում նշված էր, որ իր սիրեցյալի համար կազմակերպված երկույթում հյուրերը կմեկնեն Հնդկաստան եւ կմասնակցեն պոլո մրցաշարին: Հոդվածը բողոքի ալիք էր բարձրացրել: Քեմբլը հայտարարել էր, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում