Հռիփսիմե Խուրշուդյանը մինչ օրս էլ հավատում է Ձմեռ պապին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական աշխարհի համար 2012 թվականը մնաց որպես օլիմպիական վերելքների եւ հաջողությունների տարի: Լոնդոն 2012-ից Հայաստանի պատվիրակությունը վերդարձավ երկու բրոնզե եւ մեկ արծաթե մեդալով: Բրոնզե մեդալակիրներից մեկը` ծանրամարտիկ, ծնունդով ապարանցի Հռիփսիմե Խուրշուդյանն է: «Արմենպրես»-ը զրուցեց օլիմպիական բրոնզե մեդալակրի հետ` փորձելով ամփոփել տարին եւ անդրադառնալ գալիք անելիքներին:

- Հռիփսիմե, 2012-ը մոտենում է ավարտին: Ինչպիսի՞ն են հիշողություններդ:

- 2012-ը ինձ համար հաղթանակի տարի էր` թե սպորտային, թե անձնական կյանքում: Անչափ ուրախ եմ, քանի որ ընթացիկ տարին ինձ համար շատ բարեհաջող ստացվեց: Ամենասպասվածը և ցանկալին` օլիմպիական մեդալն էր: Չնայած նրան, որ ամեն տարի ինչ-որ մեդալներ նվաճում էի, բայց 15 տարվա մարզումներիս նպատակը օլիմպիական մեդալն էր, որին հասա: Ինձ համար կարեւոր չէ մեդալի գույնը, եւ այս տարվա ամենամեծ եւ կարեւորագույն նվաճումս համարում եմ օլիմպիական բրոնզը:

-Ծնունդովապարանցի, ավանդապահ աղջկա համար հե՞շտ էր արդյոք «տղամարդկանց» մարզաձեւով զբաղվելը:

-Ճիշտ է, մեզ մոտ`Հայաստանում, աղջիկների համար շատ դժվար էր ծանրամարտով զբաղվելը: Ապարանցին լինելն ինձ օգնեց: Ես, իսկական ապարանցի լինելով, պատվախնդրորեն չէի լսում կողքից եկող խոսակցությունները: Հիմա արդեն չեմ էլ հիշում, թե ինչու ընտրեցի հենց ծանրամարտը, սակայն սիրում էի սպորտն ու ինձ համար կարեւոր չէր ուրիշների կարծիքները: Նշեմ նաեւ, որ ես առաջիններից էի, ով սկսեց լրջորեն զբաղվել ծանրամարտով:

-Ինչպիսի՞ն են սպասելիքներդ գալիք տարուց:

-2013-ին ոչինչ չեմ անի: Ամուսնությունից հետո անցել եմ հանգստի: Մարզաշխարհ կվերադառնամ միայն 2014-ին:

-Ինչո՞վ կզբաղվի Հռիփսիմե Խուրշուդյանը, երբ հեռանա մեծ սպորտից:

-Կարծում եմ, որ նորից կմնամ սպորտում, հավանաբար կզբաղվեմ մրցավարությամբ: Կանանց միջազգային մրցաշարերում մնալով որպես մրցավար:

-Մանկական տարիքում հավատացե՞լ եք Ձմեռ պապիկի գոյությանը:

-Հավատում էի, կարող եմ ասել, որ մինչ հիմա էլ հավատում եմ:

-Ո՞րն է ամենաանմոռանալի նվերը, պահո՞ւմ եք այն:

-Փոքր տարիքում հիմնականում տիկնիկներ էին նվիրում եւ հիմա միայն նրանց եմ հիշում ու կարոտում: Նրանք չկան, բայց նրանց երբեք չեմ մոռանում:

- Հայրենի Քասախ գյուղում մարզադպրոցում եք, խնդրում եմ ներկայացրեք առօրյան:

-Դպրոցով հիմնականում զբաղվում է ամուսինս: Այսօր մեր մարզադպրոցում տղաների հետ մեկտեղ մարզվում են նաեւ հինգ աղջիկներ: Որախությամբ ասեմ, որ ամբողջ Հայաստանում շատ աղջիկներ են սկսել մարզվել ծանրամարտով: Նրանցից ոմանք օրեր առաջ մասնակցեցին Իսրայելում անցկացվող համաշխարհային ուսանողական խաղերին: Ես հավատում եմ, որ աղջիկների ծանրամարտը Հայաստանում նոր բարձունքների է հասնելու:

-Տարվա հաղթանակների շարքում նշեցիք նաեւ ամուսնությունը: Հիմա արդեն կբացեք գաղտնիքը` ինչպե՞ս և որտե՞ղ ծանոթացաք ընտրյալիդ հետ:

-Ամուսնուս գիտեմ պատանեկան տարիներից: Մենք միասին մարզվում էինք նույն ` Քասախի մարզադպրոցում:Ծանոթացել ենք: Հետո ընկերությունը դարձավ համակրանք ու սեր: Այստեղ էլ հիմա աշխատում ենք:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը