ՆՅՈՒ ՅՈՐՔ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիան (HFPA) հայտարել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հավակնորդների անունները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-Նովոստի»-ն, լավագույն դրամատիկ ֆիլմ անվանակարգին հավակնում են Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» (Django Unchained), Ստիվեն Սպիլբերգի «Լինկոլն» (Lincoln) կենսագրական, Բեն Աֆլեկի քաղաքական «Операция Арго», Քեթրին Բիգելոուի «Թիվ մեկ նպատակը» եւ Էնգա Լիի «Жизнь Пи» (Life ofPi) ֆիլմերը:
«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում շրջանառվում են Ջեսիկա Չեստեյնի, Մարիոն Կոտիյարի, Հելլեն Միրրենի, Ռեյչել Վայսի եւ Նաոմի Ուոտսի անունները:
Լավագույն արտասահմանյան ֆիլմեր անվանակարգում ընդգրկվել են «Սեր», «Թագավորական գործեր», «1+1», «Кон-Тики» եւ «Ржавчина икость» ֆիլմերը:
«Ոսկե գլոբուս» կինոմրցանակը տրվում է 1942 թվականից լավագույն կինոֆիլմերի եւ հեռուստատեսային նախագծերի համար: Մրցանակաբաշխության հոբելյանական 70-րդ արարողությունը տեղի կունենա հունվարի 13-ին: