Շոու բիզնես

Ժերար Դեպարդիեն աճուրդի է հանել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող փարիզյան իր առանձնատունը

1 րոպեի ընթերցում

Ժերար Դեպարդիեն աճուրդի է հանել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող փարիզյան իր առանձնատունը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն աճուրդի է հանել փարիզյան իր առանձնատունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա որոշել է մշտական բնակություն հաստատել բելգիական Նեշեն քաղաքում:

Աճուրդի հանված շքեղ այդ շինությունը, որը գտնվում է Փարիզի սրտում, 1.8 հազար քառակուսի մետր բնակելի տարածք ունի: Առանձնատունն ունի վերելակ, լողավազան, պատշգամբ: Հավանական է, որ այն կվաճառվի մոտ 50 միլիոն եվրոյով:

Առանձնատունը կառուցվել է 1820 թ-ինբարոն Շամբոնի համար, իսկ2003թ.-ին դարձել է Դեպարդյեի սեփականությունը: Առանձնատունն ընդգրկված է Փարիզի պատմական հուշարձանների շարքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում