Երգի պետական թատրոնի ամանորի անակնկալը «Կախարդական դաշնամուր» մյուզիքլն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երգի պետական թատրոնի ամանորի «Կախարդական դաշնամուր» մանկական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մյուզիքլի հեղինակ, բեմադրող, Երգի պետական թատրոնը գեղարվեստական ղեկավարԱրթուր Գրիգորյանը նշեց, որ «Կախարդական դաշնամուր»-ը ստեղծվել է թատրոնի խաղացանկում նախկինում ընդգրկված երկու` «Ուրախ նոտաներ» եւ համանուն «Կախարդական դաշնամուր»երաժշտական ներկայացումների հիման վրա:

«Մյուզիքլում կհնչեն 11-12 երգեր: Այստեղ ներկայացված դաշնամուրը նաեւ խոսում է, այն չի սիրում վատ երգիչների»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով` ինչպես իրական երաժշտարվեստում, այնպես էլ այս մյուզիքլում գլխավոր հերոսը չի ցանկանում, որ որակյալ երաժշտությունը «փչանա սինտեզատորների միջոցով»:

«Իհակե, առաջին շարքերում մեր հանդիսականները երեխաներ են, սակայն մյուզիքլը չունի տարիքային սահմանափակում. այն եւ մեծերի, եւ փոքրերի համար է»,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով ամանորի թեմատիկա ունեցող երգերին` նա նշեց, որ այսօր, ի տարբերություն նախորդ տարիների, ամանորի թեմատիկա ունեցող երգերը նահանջել են:

«Պարտադիր չէ, որ Նոր տարվա մասին երգում հենց «Նոր տարի» բառը հնչի, կարեւորը երգի տոնական մթնոլորտ է, որ ստեղծվում է երգի շուրջ»,- կարծում է Երգի պետական թատրոնը գեղարվեստական ղեկավարը, ով Ամանորի մասին մի շարք հանրահայտ, այդ թվում` «Նոր տարի», «Իմ նոր տարի» երգերի հեղինակն է:

Գրիգորյանը նշեց, որ հատկապես 1980-ականներին ընդունված էր, երբ ամեն տարի հեռուստատեսությունը նախապես պատվիրում էր ամանորի երգ, որը եթերում հնչում էր 00:05 րոպեին:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան