Շոու բիզնես

Ժերար Դեպարդիեն պաշտոնապես բնակություն Է հաստատել Բելգիայում

1 րոպեի ընթերցում

Ժերար Դեպարդիեն պաշտոնապես բնակություն Է հաստատել Բելգիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն պաշտոնապես բնակություն Է հաստատել Բելգիայում, որն ունեւոր ֆրանսիացիների շրջանում ճանաչված Է որպես հարկային ապաստարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հաղորդել են բելգիական ԶԼՄ-ները:

Դերասանն ինքը ավելի վաղ հաստատել Է, որ տուն Է գնել Ֆրանսիայի հետ սահմանակից բելգիական Էնո նահանգի Նեշեն բնակավայրում, որտեղ սեփականություն ունեն ֆրանսիացի միլիարդատերերից շատերը:

Ֆրանսիայում նախագահական ընտրարշավի թեժ շրջանում սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդը բյուջեի դեֆիցիտը հաղթահարելու նպատակով առաջարկել Էր 2013 թվականից մինչեւ 75 տոկոս բարձրացնել այն քաղաքացիների եկամտահարկի դրույքաչափը, ովքեր տարեկան վաստակում են ավելի քան 1 մլն եվրո: Օլանդի նախագիծն ունեւոր մարդկանց ընդգրկուն արտահոսք հրահրեց Ֆրանսիայից, որոնք այսուհետեւ նախընտրում են բնակվել Նյու Յորքում, Լոնդոնում կամ Բրյուսելում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում