ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմը՝ «007. «Սքայֆոլ»-ի կոորդինատները», համաշխարհային վարձույթի հինգ շաբաթվա ընթացքում հավաքել Է ավելի քան 918 միլիոն դոլար: Սա դրամամուտքերի բացարձակ ռեկորդ Է բոնդապատման բոլոր 23 ֆիլմերի թվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հաղորդել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
«007. «Սքայֆոլ»-ի կոորդինատները» գերլրտես Ջեյմս Բոնդի մասին պատմող հանրաճանաչ ցիկլի 23-րդ ֆիլմն Է: Կինոնկարի բեմադրողն Է բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսը, որը 1999 թվականին «Օսկար» մրցանակ Է ստացել «Գեղեցկություն ամերիկյան ձեւով» ֆիլմի համար: Նորին Մեծության գաղտնի ծառայության գործակալի գլխավոր դերն արդեն երրորդ անգամ խաղացել Է բրիտանացի Դենիել Քրեյգը: