Շոու բիզնես

Սիրուշոն հանրության դատին ներկայացրեց իր նոր «Պռեգոմեշ» երգը

1 րոպեի ընթերցում

Սիրուշոն հանրության դատին ներկայացրեց  իր նոր «Պռեգոմեշ» երգը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն հանրության ուշադրությանը ներկայացրեց իր նոր «ՊռեԳոմեշ» անվանումով երգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Սիրուշոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, երգչուհին նախօրեին գրել էր, որ շատ ուրախ է` վերջապես կհնչի իր նոր երգը, իսկ մի քանի օր անց երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու նաեւ համանուն տեսահոլովակը։

«Իսկ հիմա ամենակարևորը. այն, ինչից սկսվեց ու ծավալվեց այս աշխատանքը, ներշնչանքիս աղբյուրը, որի մեջ մեկ ակնթարթում լսեցի եւ տեսա այն ամենը` մեկ անվան եւ երգի շուրջ, Կոմիտաս «Լոռվա Գութաներգ»-ն է»,- գրել է Սիրուշոն: Նրա խոսքով` «Պռեգոմեշ» երգն ունի այլաբանական իմաստ, եւ երգի գլխավոր հերոսը կենդանի է:

Մինչ այդ երգչուհին հնարավորություն էր ընձեռել ունկնդիրներին իր պաշտոնական էջում լսել «Լոռվա Գութաներգ» երգը` Կոմիտասի կատարմամբ:

Երգի խոսքերի հեղնակը Ավետ Բարսեղյանն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում