Սոսո Պավլիաշվիլիի համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանի կարիքավոր երեխաներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Սոսո Պավլիաշվիլիի բացառիկ մենահամերգը դեկտեմբերի 10-ինտեղի կունենա Երևանի «Մեցցո» ակումբում: Համերգի շրջանակում կկայանա նաեւ երգչի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որի վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պավլիաշվիլին նշեց, որ մեծ սիրով է գալու Հայաստան, քանի որ հայկական ընդունելություն նա ոչ մի երկրում չի տեսել:

«Հայաստանը զարմանալի երկիր է, որտեղ ապրում են զարմանալի մարդիկ: Որտեղ էլ, որ գտնվեմ, երդվում եմ, ամեն տեղ ձեզ` հայերիդ, ընդունում եմ որպես իմ հարազատների եւ մտերիմների»,- ասաց երգիչը: Նրա խոսքով` իր նոր ձայնասկավառակն իսկական կովկասյան երաժշտության «տոն» է եւ նվեր ողջ հայ ժողովրդին` որպես երախտագիտություն երկարամյա հավատարիմ ընկերության դիմաց:

«Մենք միմյանց հանդեպ ունեցած երկարամյա սիրո շնորհիվ դարձել ենք ավելի ուժեղ եւ երջանիկ, ինչի համար ձեզ ասում եմ մեծ շնորհակալություն»,- նշեց երգիչը: Նաեւ ավելացրեց, որ հպարտ է, որ իր երաժշտությունն անկախ ազգային պատկանելիությունից եւ դավանանքից, ուրախացնում է մարդկանց, մանավանդ այն պարագայում, երբ իր նոր ձայնասկավառակը ձայնագրված է հայ հրաշալիերաժշիտների մասնակցությամբ:

Ձայնասկավառակի շնորհանդեսի ընթացքում գոյացած ողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակներին` տրամադրվելով կարիքավոր ընտանիքների երեխաներին:

«Ես բոլոր երեխաներին մաղթում եմ խաղաղություն, որպեսզի ոչ մի վայրում կրակոցներ, պատերազմ չլինի: Երեխաները փոքրիկ հրեշտակներ են երկրի վրա, ովքեր չպետք է զոհ դառնան մեծահասակների ամբիցիաներին»,- ընդգծեց ռուսական էստրադայի աստղը` հորդորելով մարդկանց վայելել երաժշտությունը, ապրել եւ չմոռանալ, որ բարությունը կփրկի աշխարհը:

Պավլիաշվիլին, կատակելով զրույցի վերջում, հայերենով ավելացրեց, որ ինքը հայ ժողովրդի «ախպերն» է:

Երգիչն առանձնացրեց նաեւ իր 2012 թվականի մարտին կանանց մեկամսյակի նախաշեմին առաջին տիկնոջ` Ռիտա Սարգյսյանի նախաձեռնությամբ ուսուցչուհիների համար Երեւանում ունեցած հատուկ համերգը հանրապետության դպրոցների ուսուցիչների ու տնօրենների համար:

«Առհասարակ բարձր եմ գնահատում առաջին տիկնոջ նախաձեռնությամբ իրականացվող մշակութային իրադարձությունները, նրա ուշադրությունը մշակույթի, ինչպես նաեւ բարեգործության, բարին արարելու նկատմամբ»,- կարծիք հայտնեց վաստակավոր արտիստը:

Նա տեղեկացրեց, որ Երեւանում անցկացնելու է երկու օր, որոնց ընթացքում նախապատրաստվելու է կայանալիք համերգին եւ ձայնասկավառակի շնորհանդեսին, որպեսզի ամեն ինչ հնարովորինս գեղեցիկ անցնի:

Երգիչը նշեց, որ իր Երեւանում լինելու ընթացքում իրեն կմիանան նաեւ Թբիլիսիի իր ընկերները, իսկ Հայաստան գալու համար երգիչը միշտ պատրաստ է:

Պավլիաշվիլին իր ստեղծագործական գործունեության ընթացքում թողարկել է տասնյակ ձայնասկավառակներ, նկարահանել երկու տասնյակից ավելի տեսահոլովակներ: Նա վայելում է երկրպագուների սերը հետխորհրդային մի քանի երկրներում:

Զրուցեց Տաթեւիկ Գրիգորյանը

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA