Շոու բիզնես

Հայկոն ստեղծել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի երաժշտությունը

2 րոպեի ընթերցում

Հայկոն ստեղծել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի երաժշտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի կուենա 2013 թվականի հունվարի 28-ին: Արդեն պատրաստ է ֆիլմիթրեյլերը, ինչպես նաեւ սաունդթրեքը:«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի երաժշտության հեղինակ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը (Հայկո) նշեց, որ ֆիլմի երաժշտությունն ինքը գրել է հենց երեկ` դեկտեմբերի 6-ին:«Երեք ամիս չէր կարողանում տրամադրվել, սակայն հենց երեկ երեկոյան հինգ րոպեում գրեցի երաժշտությունը»,- պատմեց ՀՀ վաստահավոր արտիստը: Հայկոն երաժշտությունը գրելուց առաջ ուսումնասիրել է ֆիլմի սցենարը, ինչպես նաեւ դիտել է ֆիլմի նկարահանումները: Երգահանի բնորոշմամբ` այն եւ լիրիկական է, եւ միաժամանակ հիմն է հիշեցնում:«Եթե կարճ ասեմ, ապա ֆիլմի երաժշտությունը սեր է եւ պատերազմ»,- ասաց Հայկոն:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր ֆիլմի բեմադրող ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը,«Գարեգին Նժդեհ»-ումյուրաքանչյուր մարդ կբացահայտնի իր Նժդեհին:

Հայկական գեղարվեստական ֆիլմերի բնագավառում փորձառու ռեժիսորը վստահեցրել էր, որ փորձելու է սցենարիստի հետ միասին ստեղծել Նժդեհի էկրանային ճիշտ կերպարը, մի մարդու, ով ֆանատիկորեն սիրում էր իր հայրենիքը, ում համար հայրենիքից բացի` մնացյալն անկարեւոր էր, այդ ամենի հետ միասին ֆիլմի հերոսը նաեւ խոր փիլիսոփա էր, ինչպես նաեւ սովորական մահկանացու:

Ֆիլմում գլխավոր հերոսի կյանքը եւ գործունեությունը ներկայացված է լինելու երկու ժամանակահատվածներում: Երիտասարդ տարիքում Նժդեհին կմարմնավորի դերասան Շանթ Հովհաննիսյանը, իսկ ավելի ավագ տարիքում` Արտաշես Ալեքսանյանը:

«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը, պատմում է հայազգի պանծալի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառապանծ ու դժվարին ուղու մասին՝ ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները: Ֆիլմում նկարահանվել են նաեւՌուսաստանի Դաշնության ժողովրդական դերասանուհի Չուլպան Խամատովան` Նժդեհի կնոջ դերում,ինչպես նաեւ Խորեն Լեւոնյանը, Միխայիլ Եֆրեմովը եւ այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում