Շոու բիզնես

Լեդի Գագան աճուրդում գնել է Մայքլ Ջեքսոնին պատկանած 55 իր, որոնցից բաճկոնը` 240 հազար դոլարով

1 րոպեի ընթերցում

Լեդի Գագան աճուրդում գնել է Մայքլ Ջեքսոնին պատկանած 55 իր, որոնցից բաճկոնը` 240 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան աճուրդի ժամանակ գնել է Մայքլ Ջեքսոնին պատկանած 55 անձնական իր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Twitter-ի իր էջում նա նշել է, որ բոլոր իրերը կպահպանվեն ի հիշատակ Մայքլ Ջեքսոնի:

Բեւերլի-Հիլզի աճուրդին ներկայացվել են Ջեքսոնին պատկանող 465 կոստյումներ եւ այլ բեմական աքսեսուրաներ, որոնք նա օգտագործելէ համերգների ժամանակ: Հավաքվել է ավելի քան 5 միլիոն դոլար:

Հայտնի է, որ երգչուհին գնել է Ջեքսոնի կաշվե բաճկոնը 240 հազար դոլարով:

Նրա սպիտակ ձեռնոցները վաճառվել են յուրաքանչյուրը 100 հազար դոլարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում