ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեմ Մենդեսի՝ այս աշնանը կինոթատրոնների Էկրաններ բարձրացած «007. «Սքայֆոլ»-ի կոորդինատներ» ֆիլմը հավաքել Է ռեկորդային 94,3 միլիոն ֆունտ ստեռլինգի դրամարկղային մուտքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով կինոնկարի պրոդյուսերներին:
«Մենք շատ ենք հպարտանում այս ֆիլմով եւ շնորհակալություն ենք հայտնում բոլորին, հատկապես Դենիել Քրեյգին եւ Սեմ Մենդեսին, որոնք շատ բան արեցին հաջողության համար»,- հայտարարել են կինոնկարի պրոդյուսերներ Բարբարա Բրոկոլին եւ Մայքլ Ուիլսոնը պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բոնդապատումի՝ թվով քսաներեքերորդ սերիան գերազանցել Է նույնիսկ «Ավատար» 3-D ձեւաչափով ֆիլմի ռեկորդը, որը 2009 թվականին հավաքել Էր 94 միլիոն ֆունտ ստեռլինգ, նշել են պրոդյուսերները, ընդսմին հավելելով, որ համեմատելիս հաշվի չեն առել գնաճի գործոնը: