ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Ռաýայել Ղազարյանի մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Ռաýայել Ղազարյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական խոսքում ասվում է. «Խոր վշտով ընդունեցի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաýայել Ղազարյանի մահվան լուրը: Անուրանալի է Ռաýայել Ղազարյանի վաստակը 1988-ի ազգային զարթոնքի, մեր ժողովրդի հոգեւոր վերածննդի ու նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման ազգանվեր գործում, որպես եւ մեծ է ակադեմիկոս Ղազարյանի ներդրումը հայ գիտության, մասնավորապես, ռադիոýիզիկայի զարգացման ասպարեզում: Վստահ եմ, որ մտավորականի, գիտնականի եւ ակտիվ քաղաքացու նրա կերպարը նոր սերնդի շատ գործիչների համար հիրավի լավ օրինակ է ծառայել ու դեռ ծառայելու է: Խորապես սգում եմ ակադեմիկոս Ռաýայել Ղազարյանի մահը: Ցավակցում եմ նրա հարազատներին ու մերձավորներինե: