Երեւանում մինչեւ տարեվերջ մի շարք ֆիլմերի մեծ պրեմիերաներ են սպասվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվա» կինոթատրոնը մինչ 2012 թվականի ավարտը կինոսեր հանրության դատին կհանձի չորս նոր ֆիլմ եւ երկու մուլտֆիլմ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոթատրոնի մենեջեր Լուսինե Ալինյանը նշեց, որ դրանց թվում են նաեւ «Իմ ընկերը խենթ է» եւ «Сновымгодом,Мамы» ֆիլմերը:«Ի տարբերություն նախորդ տարվա` մենք ընդլայնել ենք մեր ֆիլմացանկը, քանի որ ավելացել է դահլիճների թիվը, ավելացել է թվային տեխնիկան»,- ասաց Ալինյանը: Նրա խոսքով` կինոթատրոնը համալրվել է եւս մեկ վիդեո դահլիճով, ինչը նպաստում է այցելուների թվի եւ ֆիլմացանկի ընդլայմանը:

Մենեջերի խոսքով` Ամանորի անակնկալներ մուլտֆիլմների տեսքով կլինեն նաեւ փոքրիկ կինոդիտողի համար: Կինոթատրոնը կցուցադրի «Նիկո 2» եւ «Գեղեցկուհին եւ հրեշը» եռաչափ մուլտֆիլմերը:

Ինչ վերաբերում է Ստեֆանի Մայերի «Մթնշաղեր» սագայի համանուն էկրանավորված տարբերակի ամենավերջին` «Արեւածագ. մաս 2» ֆիլմին, որի պրեմիերան Մոսկվայում տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, ապա Ալինյանի տեղեկացմամբ` ֆիլմի հայաստանյան պրեմիերան հետաձգվել է անորոշ ժամանակով:

Հստակեցված է, որ հայ-ռուսական պրոդյուսերական համատեղ արտադրության «Сновымгодом,Мамы» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար Հայաստան կժամանի ֆրանսիացի աշխարհահռչակ կինոդերասան, պրոդյուսեր Ալեն Դելոնը, ով եւս նկարահանվել է ֆիլմում:

Կինոթատրոնի վերջին մեծ պրեմիերաների թվում է ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած- մոլորվածը Հայաստանում» (Lost and found in Armenia) կինոկատակերգությունը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին:

Հայերեն English Русский