Կարծիքներ

Խաթարված հեղինակությամբ Ալիեւը չի համարձակվի հարվածել Ստեփանակերտի օդանավակայանին. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Խաթարված հեղինակությամբ Ալիեւը չի համարձակվի հարվածել  Ստեփանակերտի օդանավակայանին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքների իրագործումը անհնար է երկու պատճառներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Տիգրան Մանասյանը: «Առաջին՝ Ադրբեջանի ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի տարածքներով, և ոչ ոք չի պատրաստվում հարվածել դրանց, երկրորդ` քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելը միջազգային հանցագործություն է, ինչին Բաքուն հազիվ թե գնա»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանասյանը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարի հեղինակությունն առանց այդ էլ խաթարվել է նրա վերջին գործողությունների՝ Սաֆարովի ազատ արձակման, հայերին ադրբեջանական ժողովրդի թշնամի հռչակելու և հարևան երկրների դեմ չդադարող ռազմական հռետորաբանության արդյունքում:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի:Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտեց նաեւ միջազգային հանրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում