Արցախի ճանաչման գործընթացն այլեւս հնարավոր չէ հետ շրջել. Տիգրան Մանասյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, հնարավոր էշատ մոտ ապագայում որոշ երկրներ ճանաչեն: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Տիգրան Մանասյանը, այդ գործընթացն արդեն ակտիվ փուլ է մտել: «Դժվար թե այն հնարավոր լինի հետ շրջել»,-նկատեց քաղաքագետը:

Մանասյանի խոսքով` Արցախի համար սա ձեռնտու է սեփական անկախ քաղաքականություն վարելու տեսանկյունից, քանի որ միջազգային հարթակում շատ հարցեր Հայաստանի Հանրապետության օգնությամբ են լոբբինգ արվում:«Արցախի անկախության ճանաչումը ձեռնտու է նաև պաշտոնական Երևանի համար, որովհետև Հայաստանի կողմից միջազգային հարթակում Արցախի շահերը ներկայացնելը հաճախ կարող է օգտագործվել հայկական պետությունների դեմ»,-ասաց քաղաքագետը:

Ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգը հոկտեմբերի 25-ին բանաձեւ էր ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը ճանաչելու մասին և դիմել էր Ավստրալիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու եւ ԼՂՀ-ի ու նրա քաղաքացիների հետ հարաբերությունները ամրապնդելու կոչով:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին