Compass band-ը «Մանկական Եվրատեսիլ 2012»-ից հաղթանակ է ակնկալում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային մրցույթի հայաստանյան պատվիրակությունընոյեմբերի 26-ից գտնվում է մրցույթն այս տարի հյուրընկալող երկրի մայրաքաղաքում: Ամստերդամից` «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ Compass band-ի խմբի տղաների տրամադրությունը շատ լավ է եւ նրանք մեծ ոգեւորությամբ պատրաստվում են իրենց ելույթին:

«Երեկ մեզ հյուրընկալել էր տեղի հայ համայնքը, որի ընդունելությունից տղաները, իսկապես, տպավորված են: Հայ համայնքի ներկայացուցիչները մեզ համար էքսկուրսիաներ էին կազմակերպել, ոչ միայն ավտոբուսով, այլեւ նավով: Տղաները շատ են հավանել Ամստերդամի ջրաղացները»,- պատմեց Գասպարյանը: Նա նշեց, որ հայկական պատվիրակությունը այցելել է նաեւ Նիդեռլանդներում հայտնի Ադամանդի գործարան, որը նաեւ թանգարան է եւ ունի հայ աշխատակիցներ:

«Մենք արժանացանք նաեւ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանի ջերմ ընդունելությանը` երեխաների պատվին երգ ու պար էր կազմակերպվել: Երեխաների ելույթը հաջողությամբ անցնելու համար տղաները ստացան նաեւ Տեր Տարոնի օրհնությունը»,- ասաց պատվիրակության ղեկավարը:

Compass band-ը HMH Arena համերգասրահում երկու թատերափորձ է ունեցել, որից երկրորդի ընթացքում խմբի անդամներն արդեն համերգային հագուստներով են եղել:

«Տղաների անգլիական «Բիթլս» խմբի ոճով հագուստները, իսկապես, ոչ մեկին անտարբեր չեն թողնում: Մասնակիցներից շատերն ունեն գունավոր, փայլուն հագուստ, իսկ մեր տղաների մոտ ամեն ինչ ռետրո-դասական ոճի մեջ է»,- ասաց Գասպարյանը:

Այժմ տղաները պատրաստվում են այսօր երեկոյան կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» -ի գլխավոր փորձին, որի ընթացքում քվեարկելու է մրցույթի ժյուրին: Մրցույթի կանոնադրության համաձայն` ժյուրիի քվեարկության արդյունքները հիսուն/հիսուն հարաբերակցությամբ կգումարվեն դեկտեմբերի 1-ի հանդիսատեսի եւ sms քվեարկությանը:«Այս տարի ամեն երկրից ներկայացված է լինելու նաեւ մեկական երեխա ժյուրի, Հայաստանից` Դալիթան է, ովքեր քվեարկելու են որպես ժյուրիի անդամ»,- նշեց Գասպարյանը:

Դեկտեմբերի 1-ին` մրցույթի անցկացման օրը, Compass band-ը հայ երկրպագուների պակաս չի զգալու, երկրպագուների թվում են նաեւ Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի որոշ աշակերտներ` տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխավորությամբ:

«Մեր տրամադրությունը շատ լավ է, մենք փորձելու ենք հնարավորինս լավ ելույթ ունենալ եւ հաղթել: Մեզ համար շատ կարեւոր օր է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց խմբի մենակատար Դավիթ Պարոնիկյանը: Նա նաեւ հավելեց, որ իրենք ընկերացել են բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչների հետ:

«Շատ հուզված ենք, ամեն ինչ կարծես խառնվել է մեր մտքում, սակայն մենք պատրաստ ենք ելույթին»,- ասաց խմբի կիթարահար Արամ Ծատուրյանը:

Ամստերդամում անցկացված վիճակահանության համաձայն` Compass band խումբը հանդես կգա 8-րդ համարի ներքո: Մրցույթին կմասնակցեն 12 երկիր` Բելառուսը, Շվեդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ալբանիան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Նիդեռլանդները: Մրցույթը կանցկացվի «Կոտրենք սառույցը» կարգախոսի ներքո:

Compass band-ը մրցույթում կատարելու է Sweetie Baby երգը:

Հայերեն English

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկում

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը