Շոու բիզնես

100 հազար մարդ Է ներկա եղել «Հոբիթ» ֆիլմի պրեմիերային

1 րոպեի ընթերցում

100 հազար մարդ Է ներկա եղել «Հոբիթ» ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 100 հազար մարդ Էր եկել «Հոբիթ» ֆիլմի համաշխարհային պրեմիերային, որը կայացել Է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի ֆիլմը ներկայացնում Է հանրահայտ «Մատանիների տիրակալը» եռերգությանը նախորդած շրջանը:

«Հոբիթի», ինչպես եւ այդ դյուցազներգության նախորդ կինոնկարների հիմքում ընկած Է գրող Ջոն Թոլքիենի վեպը, որը նա գրել Է 1937 թվականին:

Հաղորդվում Է, որ Նոր Զելանդիայում նկարահանված ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ինչպես ռեժիսորը, այնպես Էլ գլխավոր դերակատարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում