Շոու բիզնես

Բրեդ Փիթի եւ Անժելինա Ջոլիի հարսանիքը տեղի կունենա մոտ ապագայում

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթի եւ Անժելինա Ջոլիի հարսանիքը տեղի կունենա մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի աստղային զույգը` Բրեդ Փիթը եւ Անժելինա Ջոլին մտադիր են օրինականացնել իրենց հարաբերությունները: Վերջերս Բրեդ Փիթը Նյու Յորքում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ մոտ ապագայում տեղի կունենա իրանց հարսանիքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Փիթը նշել է, որ Ջոլիի հետ պաշտոնական ամուսնությանը դրդում են իրենց երեխաները: Բացի դրանից, դերասանը եւս այն կարծիքին է, որ արդեն ամուսնանալ ժամանակն է:

Հատկանշական է, որ զույգը միասին ապրում է արդեն յոթ տարի եւ դաստիարակում են վեց երեխաների, որոնցից երեքը որդեգիր են: 2012 -ի գարնանը աստղային զույգը հայտարարել էր իր նշանադրության մասին:

Անժելինա Ջոլին 37 տարեկան է, իսկ Բրեդ Փիթը` 48: Նրանք ծանոթացել են 2005-ին «Միսիս եւ Միսթեր Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում