The Rolling Stones-ը 320 հազար դոլար տուգանք կվճարի նախատեսվածից ավել երկար ելույթ ունենալու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Rolling Stones լեգենդար բրիտանական խումբը 320 հազար դոլարի չափով (200 հազար ֆունտ) տուգանք կվճարի նախատեսվածից ավելի երկար ելույթի համար, որը նոյեմբերի 25-ին տեղի Է ունեցել Լոնդոնի «Օու-թու» (02) համերգային եւ ժամանցային համալիրում: Ինչպես նոյեմբերի 27-ին գրել Է «Սան» թերթը, «ռոլինգների» առաջին հոբելյանական համերգը 35 րոպե ավելի երկար Է տեւել, քան ծրագրված Էր, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Նախատեսվում Էր, որ խումբը համերգը կավարտի տեղական ժամանակով ժամը 22:30-ին, սակայն, անտեսելով կանոնները, երաժիշտները «բիս» բացականչությունների ներքո իրենց երկրպագուների համար շարունակել են նվագել ժամը մինչեւ 23:05-ը:

Տուգանքը հազիվ թե անհանգստացնի Միք Ջագերին եւ նրա խմբին, քանի որ նրանք զուտ շահույթի տեսքով արդեն վաստակել են գրեթե 25 մլն դոլար (15,6 մլն ֆունտ): Ուշագրավ Է, որ «ռոլինգներն» իրենց առաջին ելույթի համար, որը Լոնդոնի «Մարկի» ակումբում տեղի Է ունեցել ավելի քան կես դար առաջ՝ 1962 թվականին, ստացել Էին 8-ական դոլար (5 ֆունտ): Այն ժամանակ խմբի կազմում, որն սկզբում կոչվում Էր «Բլյուզ ինքորփորեյթեդ» /Blues Incorporated/, ընդգրկված Էին 18-ամյա Միք Ջագերը եւ Քիթ Ռիչարդսը, 20-ամյա կիթառահար Բրայան Ջոնսը, 23-ամյա ստեղնահար Իեն Սթյուարտը, բաս կիթառահար Դիք Թեյլորը եւ թմբկահար Միք Էյվորին:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում խմբի հաջորդ համերգը ծրագրված Է նոյեմբերի 29-ին: Դրան կհաջորդեն երեք համերգներ ԱՄՆ-ում. դեկտեմբերի 8-ին՝ նյույորքյան Բրուքլինում, դեկտեմբերի 13-ին եւ 15-ին՝ Նյուարքում (Նյու Ջերսիի նահանգ):

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել