Շոու բիզնես

«Փոքրիկ Զորավարը» կինոկատակերգությունը մեծ էկրանին կհայտնվի տարեվերջին

2 րոպեի ընթերցում

«Փոքրիկ Զորավարը» կինոկատակերգությունը մեծ էկրանին կհայտնվի տարեվերջին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օ՛ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդ»-ը պատմվածքի մոտիվներով նկահարահանված «Փոքրիկ Զորավարը» նոր կինոկատակերգությունը հանդիսատեսի դատին կահնձնվի մինչ 2012 թվականի դեկտեմբերի վերջ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր եւ պրոդյուսեր Հենրի Քոչարյանը նշեց, որ արդեն ավարտվել են ֆիլմի նկարահանումները եւ սկսվել են մոնտաժային աշխատանքները:

««Փոքրիկ Զորավարը» ֆիլմի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լինելու թե մեծերի, թե փոքրերի համար»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով` իր նպատակն էր ստեղծել ժամանցային ֆիլմ առանց տարիքային սահմանափակումների:Բեմադրող ռեժիսորը կարեւորում է, որ ֆիլմի ստեղծագործական կազմը երիտասարդական է:«Ես չեմ փորձել ընտրել հայտնի դեմքերի, այլ երիտասարդների, ովքեր առավելագույնս համապատասխանում են ֆիլմի դերերին»,- ասաց նա:

Ֆիլմի գլխավոր հերոսը մի օլիգարխի 7,5 տարեկան տղան է, ում երկու երիտասարդներ որոշում են առեւանգել եւ հորից փրկագին պահանջել: Սակայն տղան իսկական չարիք է դառնում նրանց գլխին: «Փոքրի Զորավարը» ֆիլմի նկարահանման աշխարհագրությունն ընդգրկել է Երեւանն ու Գառնին:

Սա Քոչարյանի առաջին կինոփարձն է, մինչ այդ նա հանդիսատեսին հայտնի էր, մասնավորապես, իր «Զգուշացե'ք, կանայք են» ներկայացման շնորհիվ:«Զգուշացեք, կանայք են» ներկայացումը Քոչարյանի վեցերորդ բեմադրությունն էր: 2011 թվականի գարնանը «Թատրոն X’» հանրապետական փառատոնի շրջանակներում ռեժիսորի` «Անվայել առաջարկություններ»ը` որը բեմադրված Անտոն Չեխովի «Արջ» եւ «Առաջարկություն» պիեսների հիման վրա, լավագույններից մեկն է ճանաչվել` արժանանալով դրամական պարգեւի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում