Շոու բիզնես

Պատրաստ է Compass band-ի «Sweetie baby» երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

Պատրաստ է Compass band-ի «Sweetie baby» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Compass band խմբի «Sweetie baby» երգի տեսահոլովակը պատրաստ է: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը` տեսահոլովակի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը, այն նկարահանված է անգլիական «Բիթլս» խմբի ոճով:

«Տղաները չեն փորձել նմանակել Բիթլսին, այլ վերցնել ամենալավ կողմերըեւ ներկայացնել տեսահոլովակում»,- ասաց Գասպարյանը: Մրցույթի հայաստանյանպատվիրակությունը կմեկնի Ամստերդամ նոյեմբերի 26-ին: Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք միջազգային հեռուստատեսային մրցույթի գլխավոր փորձը տեղի կունեն նոյեմբերի 30-ին:

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ի կազմը բաղկացած է չորս հոգուց` Դավիթ Պարոնիկյան, Արշավիր Գրիգորյան, Արամ Ծատուրյան եւ Աբրահամ Ազնաուրյան: Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում Compass band-ի «Sweetie baby» երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: Ամստերդամում անցկացված վիճակահանության համաձայն` Compass band խումբը հանդես կգա 8-րդ համարի ներքո: Մրցույթին կմասնակցեն 12 երկիր` Բելառուսը, Շվեդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ալբանիան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Նիդեռլանդները: Երկրների հաջորդականությունը համապատասխանում նաեւ ելույթների թվային հաջորդականությանը: Մրցույթը կանցկացվի «Կոտրենք սառույցը» կարգախոսի ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում