Շոու բիզնես

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Compass band-ը կներկայանա «Բիթլզ»-ի ոճով

4 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Compass band-ը կներկայանա «Բիթլզ»-ի ոճով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 26-ին կմեկնի Նիդեռլանդներ` մասնակցելու դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք միջազգային հեռուստատեսային մրցույթին: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Compass band խումբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 23-ին հրավիրված ասուլիսում Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ խումբը նոր ու հետաքրքրական ոճով կներկայանա մրցույթում:

«Մենք կմեկնենք Ամստերդամ երկուշաբթի առավոտյան: Այս տարի մրցույթի կոնցեպտը տարբերվելու է նախորդներից: Գնահատվելու է նաեւ մրցույթի դոկումենտալ հատվածը, ինչը նշանակում է, որ մասնակիցներն անընդհատ լինելու են տեսախցիկների ուշադրության կենտրոնում»,- ասաց Գասպարյանը: Ետնաբեմում իրականացված նկահարանումները, տեսաբացիկների տեսքով, եւս ցուցադրվելու են շոուի ընթացքում: «Մենք կներկայանանք այն երաժշտությամբ, որը սիրում են երեխաները: Ինչպես տղաներն են ասում` կփորձենք գերել բոլոր աղջիկների ժպիտները: Եւ կներկայանանք Բիթլսյան ոճում»,- ասաց նախագծի պատասխանատուն: Արդեն պատրաստ է Compass band-ի` ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի կողմից «Բիթլզ»-ի ոճով նկահարահանված տեսահոլովակը:

«Մեծ է պատասխանատվությունը, քանի որ ներկայացնում ենք մեր ազգը, երկիրը նման մրցույթում եւ ամեն օր աշխատում ենք, որպեսզի չհիասթափեցնենք»,- ասաց Compass band-ի անդամ Արամ Ծատուրյանը: Խմբ անդամներն իրենց հիմնական մրցակիցներին են համարում Իսրայելի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին:

Պաշտոնական պատվիրակության կազմում են Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները, ինչպես նաեւ խմբի անդամների մերձավորներն ու ընկերները: «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի գլխավոր փորձը տեղի կունեն նոյեմբերի 30-ին, որին լավ ներկայանալը եւս շատ կարեւոր գործոն է համարվում: Ամստերդամում դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ի կազմը բաղկացած է չորս հոգուց` Դավիթ Պարոնիկյան, Արշավիր Գրիգորյան, Արամ Ծատուրյան եւ Աբրահամ Ազնաուրյան: Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում Compass band-ի «Sweetie baby» երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: Ամստերդամում անցկացված վիճակահանության համաձայն` Compass band խումբը հանդես կգա 8-րդ համարի ներքո: Մրցույթին կմասնակցեն 12 երկիր` Բելառուսը, Շվեդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ալբանիան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Նիդեռլանդները: Երկրների հաջորդականությունը համապատասխանում նաեւ ելույթների թվային հաջորդականությանը:

Խմբի եզրափակիչ փուլում չորս տղաների հետ բեմում հանդես եկած Միքայել Վարոսյանը, ում տարիքը չէր համապատասխանում մրցույթի կանոներին` կհայտարարի Հայաստանի քվեարկության արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում