Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում կմասնակցի կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը
1 րոպեի ընթերցում
![Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում կմասնակցի կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/11/700181.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 22-23-ը նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանը, ԵՊՀ եւ ԵՃՇՊՀ ռեկտորներ Արամ Սիմոնյանը եւ Հովհաննես Թոքմաջյանը: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: