Պաշտոնական

Նախագահը պարգևատրել է ՀՊՄՀ երախտավորներին

1 րոպեի ընթերցում

Նախագահը պարգևատրել է ՀՊՄՀ երախտավորներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին պարգևատրելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՊՄՀ 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրվել ՀՊՄՀ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Սուրենի Միքայելյանը, իսկ Մովսես Խորենացու մեդալով` ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Հարությունի Կոջոյանը:

ՀՊՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գայանե Գեղամի Շաղգամյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում