ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները՝ վկայակոչելով միջոցների սղությունը. Օմբուդսմեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության վերաբերյալ հայտարարել է, որ ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները: «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրությունում օմբուդսմենը նշում է. «Արդեն յոթ ամիս է, ինչ Նելլի Ստեփանյանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով։ Օրենքի համաձայն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարտավոր է երկու ամսվա ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը՝ օգտագործելով պարտատիրոջ և/կամ պարտապանի միջոցները։ Սակայն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը չի կարողանում միջոցներ գտնել կատարողական գործողություններն իրականացնելու համար, չնայած նրան, որ Նելլի Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել բանվորական ուժ և տեխնիկական միջոցներ։ Այդուհանդերձ ծառայության աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը՝ այդպես էլ չկատարելով օրենքի պահանջը։

Ամիսներ շարունակ ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործության արդյունքում Նելլի Ստեփանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքները վերականգնելու խնդրանքով։

Գործն ուսումնասիրելով՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում»։

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին