Շոու բիզնես

«Եթե բոլորը..» ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրանն անիվների վրա» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

«Եթե բոլորը..» ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրանն անիվների վրա» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր Միքայել Պողոսյանի Արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը..» ֆիլմով կմեկնակի «Ոսկե ծիրանն անիվների վրա» ծրագրիը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայութունից, «Ոսկե ծիրանն անիվների վրա»ծրագրիըկանցկացվիԵղեգնաձոր քաղաքում նոյեմբերի 16-18-ը:

Նոյեմբերի 1-10-ը Մոսկվայում անցկացված միջազգային բարեգործական 9-րդ «Լուչեզարնի անգել» («Лучезарный ангел» ) կինոփառատոնում «Եթե բոլորը..» ֆիլմը գրավել է երկրորդ տեղը:

ՀՀ անկախության եւ Հայոց բանակի 20–ամյակին նվիրված ֆիլմը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ընդլայնված ցանկում:

«Ոսկեծիրաննանիվներիվրա»ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաեւՍյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները», Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում», Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար եւ Գարի Կանանյանների «Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկե ծիրան» 9-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացածՍ. Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում