Շոու բիզնես

Բոնդապատումի նոր ֆիլմը մեծ հետաքրքություն է առաջացրել հայ կինոսերների շրջանում

1 րոպեի ընթերցում

Բոնդապատումի նոր ֆիլմը մեծ հետաքրքություն է առաջացրել հայ կինոսերների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի մասին պատմող 23-րդ ֆիլմը, որը կրում է «Սքայֆոլ» անվանումը, մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ հանդիսատեսի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը նշեց, որ չնայած հերթական ֆիլմում տեղ են գտել մի շարք փոփոխություններ, այնուամենայնիվ, հայ հանդիսատեսի կողմից այն արժանացել է մեծ հետաքրքրության: «Ջեյմս Բոնդի մասին 23-րդ ֆիլմում տեղ են գտել որոշ փոփոխություններ, չկան գործակալին բնորոշ և մյուս հատվածներում մեզ հանդիպած որոշ առարկաներ: Օրինակ` այս ֆիլմում հանդիսատեսը չի տեսնի Ջեյմս Բոնդին բնորոշող շքեղ մեքենաներ, գրիչը և հերոսին` որպես գործակալ բնորոշող այլ պարագաներ»,-նշեց Մարատ Սաֆարյանը:

007 գործակալի մասին հերթական արկածային մարտաֆիլմի ռեժիսորը Սեմ Մենդեսն է, գլխավոր դերակատարը բրիտանացի դերասան Դենիել Քրեյգն է, իսկ սաունդթրեքը Ադելի հեղինակած «Skyfall» երգն է:

Բոնդապատումի հերթական ֆիլմի երեւանյան պրիեմերան տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում