Շոու բիզնես

Թեյլոր Սվիֆթը եւ Ջասթին Բիբերը Europe Music Awards-ի դափնեկիրներ են

2 րոպեի ընթերցում

Թեյլոր Սվիֆթը եւ Ջասթին Բիբերը Europe Music Awards-ի դափնեկիրներ են

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը եւ պատանիների կուռքը՝ Ջասթին Բիբերը, եվրոպական MTV Europe Music Awards մրցանակի դափնեկիրներ են դարձել միանգամից մի քանի անվանակարգերում, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Մրցանակը նոյեմբերի 11-ին հանձնել են Մայնի Ֆրանկֆուրտում, ուղիղ հեռարձակումն իրականացրել Է միջոցառման ինտերնետ-կայքը:

Մրցանակն ունի ընդամենը 16 անվանակարգ, դրանցում հաղթողներին որոշում են հանդիսականները քվեարկության միջոցով: Սվիֆթը հաղթող Է դարձել «Տարվա երգչուհի», «Լավագույն կենդանի կատարում» եւ «Լավագույն արտաքին տեսք» անվանակարգերում: Բիբերին հանդիսականները հաղթող են ճանաչել «Տարվա երգիչ», «Լավագույն փոպ-կատարում», «Լավագույն կենդանի ելույթ» եւ «Լավագույն համաշխարհային կատարում» անվանակարգերում:

One Direction խումբը եւ երգչուհի Քառլի Ռեյ Ջեփսենն ստացել են երկուական արձանիկներ: Երաժշտական կոլեկտիվին պարգեւատրել են երկրպագուների ամենամեծ թվի համար, ինչպես նաեւ «Լավագույն նորույթ» անվանակարգում: Ջեփսենը հռչակվել Է Է «տարվա ճեղքում», իսկ նրա Call Me Maybe սինգլը ճանաչվել Է «տարվա երգը»:

Եվրոպական MTV (European Music Awards, EMA) պարգեւներն այս տարի հանձնվում են 19-րդ անգամ: Այն քաղաքները, որոնք իրենց մոտ կազմակերպում են արարողությունը, ամեն տարի փոխվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում