ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի մասին «Սքայֆոլ» նոր ֆիլմը, որը Հյուսիսային Ամերիկայի վարձույթ Էր դուրս եկել անցած ուրբաթ օրը, ռեկորդ Է սահմանել բրիտանացի հետախույզի մասին պատմող մյուս ֆիլմերի թվում. 87,8 միլիոն դոլար առաջին հանգստյան օրերին, համղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այս պահին կինոնկարի համաշխարհային դրամամուտքերը հասել են 518 միլիոն դոլարի:
007 գործակալի մասին 23-րդ ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ գլխավոր դերակատար Դենիել Քրեյգն այն լավագույնն Է հռչակել իր «բոնդապատումի» մեջ: