Դիանա Ադամյանը Երիտասարդ կատարողների միջազգային «Щелкунчик-2012» մրցույթում գրավել է արծաթե մրցանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հեռուստատեսային «Щелкунчик-2012» մրցույթում հայազգի ներկայացուցիչ Դիանա Ադամյանը գրավել է երկրոդ տեղն` արժանանալով «Արծաթե Շչելկունչիկ» մրցանակին: Երաժշտական ամենամյա մրցույթն անցկացվում է նոյեմբերի 1-ից 8-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով nutcracker.tv կայքը` մրցույթի երրորդ փուլ անցած մասնակիցները ստացել էին իրավունք հանդես գալու «Նոր Ռոսիա» պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Յան Լատամ-Կենիգայի ղեկավարությամբ:

Ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքում մրցույթի հաղթողներն արժանացել են մրցանակների: Գլխավոր մրցանակը հանրահայտ քանդակագործ Միխայիլ Շեմյակինի հեղինակած «Щелкунчик» արձանն է:

Մրցույթում առաջին տեղին արժանացել է Մարիկա Արտեեւան, երրորդին` Մարիյա Զիմինան: Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է Ալեքսանդր Դորոնինը: «ИФД Капиталъ» բարեգործական ֆոնդն իր սոցիալական ծրագրի շրջանակներում դրամական պարգեւների է արժանացրել Էրիկ Միրզոյանին, Ալեքսանդր Դորոնին եւ Մարկ Վազային:

Մրցույթի գործընկերն է Yamaha Music ընկերությունը, որը եւս չորս մրցանակային տեղ էր սահմանել մասնակիցների համար:

Մրցույթը հեռարձակվում է «Ռոսիա-կուլտուրա» հեռուստաալիքով:

Երիտասարդ կատարողների «Щелкунчик» ամենամյա մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին` անցկացվելով դասական երաժշտության ամենատարբեր` դաշնամուր, լարային, փողային եւ հարվածային գործիքներ անվանակարգերում:Մրցույթին կարող են մասնակցել մինչ 14 տարեկան երաժիշտներ ցանկացած երկրից: Ժյուրիի անդամները կատարում են մասնակիցների նախնական ընտրություն, մրցույթն իրականանում է երեք փուլով: Յուրաքանչյուր ստեղծագործություն կատարվում է հիշողությամբ ընդամենը մեկ անգամ:

«Щелкунчик»-իժյուրի կազմում են դասական երաժշտարվեստի ամենավառ ներկայացուցիչները: Մրցույթի կանոնադրության համաձայն հաղթողը ներկայացնում է երկիրը «Դասական Եվրատեսիլ» մրցույթում:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը մեկնել է Ֆրանսիա

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել