Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այս մասն«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողներ, 2011-2012թթ. ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝ կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի վերաբերյալ, խմբային շահերից ելնելով, նշված հանցագործության դեպքերը թաքցրել են եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով քաղաքացիների եւ պետության օրինական շահերին:

Քրեական գործով կատարվում է նախաքննություն:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին