Կարծիքներ

Պետք է աշխատել Ադրբեջանում բնակվող ժողովուրդների հետ, ովքեր չեն ուզում կռվել հայերի դեմ. Արա Պապյան

2 րոպեի ընթերցում

Պետք է աշխատել Ադրբեջանում բնակվող ժողովուրդների հետ, ովքեր չեն ուզում կռվել հայերի դեմ. Արա Պապյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015թ-ին ընդառաջ Թուրքիան ինչ-որ քայլեր կձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նոյեմբերի 8-ին հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ` ընդգծելով, որ ինքը կողմնակից է դրանց կարգավորմանը:

«Այսօր մերձավոր արևելքը գտնվում է կառավարելի քաոսի մեջ, իսկ Հայաստանի համար առաջիկա 5 տարիների ընթացքում կարող են բացվել մեծ հնարավորություններ` տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին դիվիդենտներ շահելու համար»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ ասաց Պապյանը: Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին` «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի ղեկավարն ասաց, որ 2013-2014 թվականներն ամենալարված ժամանակահատվածը կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների համար, քանի որ Ադրբեջանի նավթային պաշարները փոքրանում են, իսկ արտահանման ծավալները` նվազում:

«Պատերազմը Հարավային Կովկասում պատերազմ է ոչ թե զորքերի, այլ ժողովուրդների միջև: Այն վայրերը, ուր ժամանակին մտել են ադրբեջանական զորքերը, տեղի են ունեցել հայ բնակչության ջարդեր և էթնիկ զտումներ»,-ասաց Արա Պապյանը:

Ադրբեջանում, ըստ նրա, մի քանի տասնյակի հասնով ժողովուրդներ են ապրում, որոնք չեն ցանկանում վերանալ պատմության թատերաբեմից, ցանկանում են պահպանել իրենց լեզուն, մշակույթը, եւ միաժամանակ չեն ցանկանում Ղարաբաղում կռվել հայերի դեմ. պետք է աշխատանքներ տանել այդ ժողովուրդների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում