Մշակույթ

Ուսանողներին տոնի առթիվ հին ու նոր երգերով կշնորհավորի Հարութ Փամբուկչյանը

1 րոպեի ընթերցում

Ուսանողներին տոնի առթիվ հին ու նոր երգերով կշնորհավորի Հարութ Փամբուկչյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողների միջազգային օրվա եւ երիտասարդների համաշխարհային տոնի առթիվ Հարութ Փամբուկչյանի համերգը նոյեմբերի 16-ինտեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, Փամբուկչյանը համերգի ընթացքում կկատարի հին ու սիրված երգեր:

Կայանալիք համերգի տոմսերի ձեռք բերման համար ցանկացողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ եւ բուհերի ուսխորհուրդներ:

Ամերիկահայ երգիչ, երաժիշտ Փամբուկչյանը (Ձախ Հարութ)վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, ու դաշնամուր: Իր ստեղծած «Էրեբունի» խմբով կատարել է ամենատարբեր ոճի երաժշտություն՝ ռոք, ռաբիս, ու շանսոն:

1975 թվականին արտագաղթել է ԽՍՀՄ-ից`կարճ ժամանակահատվածովմեկնելով Լիբանան, այնուհետեւ` ԱՄՆ, որտեղ եւ բնակվում է մինչեւ հիմա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում