ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագիրը կրող միջոցառումն անցկացվեց նոյեմբերի 6-ին Երեւանի շախմատի տանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Արոնյանը միաժամանակ 24 խաղատախտակների առաջ մրցրեց թե ԶԼՄ-ների ներկայացուցիչների, թե շախմատասերների հետ:«Նման միջոցառումները հրաշալի միջոց են մեր ջերմությունը փոխանցելու հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նրանք անչափ կարեւոր են մեր հասարակության համար»,-շեշտեց գրոսմաստերը:
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիաննպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կյանքի լիարժեք եւ հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարի վրա: ԼեւոնԱրոնյանն արդեն 3-րդ անգամն է մասնակցում այս ակցիային` այդպիսով միանալով միջոցառման գաղափարին:
Ակցիան իրականացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպության, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ: